National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.06.2019
Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Անուշ Բեղլոյանը նշել է, որ Վիետնամը մեր երկրի համար կարեւոր գործընկեր է, եւ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկու երկրների միջեւ  համագործակցության հեռանկարները: Պատգամավորն ընդգծել է Հայաստանի` արեւմուտքի եւ արեւելքի միջեւ  գտնվելու աշխարհագրական դիրքը եւ նշել, որ դա դրական ազդեցություն  կարող է ունենալ   առեւտրային ու տրանսպորտային ուղիների տեսանկյունից փոխգործակցության  զարգացման գործում:

Անուշ Բեղլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի եւ Կորեայի կառավարությունների միջեւ ստորագրված ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը, որը հեշտացված առեւտրային տարրեր է ենթադրում ավիացիայի եւ  ռազմարդյունաբերության ոլորտներում: Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով Վիետնամի եւ Կորեայի Հանրապետությունների միջեւ եղած բարիդրացիական հարաբերությունները,  երկկողմ համագործակցության հեռանկարներ  են բացվում նաեւ այս համաձայնագրի շրջանակում:

Վիետնամի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է իր  երկրի տնտեսական ցուցանիշները, կարեւորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հատկապես ընդգծել է զբոսաշրջության զարգացման  ու օդային ուղիղ չվերթների իրականացման հարցերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am